Օգտվելու կանոններ

Շնորհակալություն «Քո երեխան Հայաստանում 》Ծնելիության խթանման համահայկական բարեգործական հիմնադրամի կայք այցելելու համար: Խնդրում ենք ծանոթանալ մեր կայքի՝ www.yourchildinarmenia.com-ի օգտագործման պայմաններին և գաղտնիության քաղաքականությանը՝ նախքան Կայքից օգտվելը: Օգտագործման պայմաններ Այցելելով Կայք, մուտք գործելով դրա ցանկացած մաս և օգտվելով Կայքում հրապարակված նյութերից և նվիրաբերության համակարգից՝ Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև՝ մեր Գաղտնիության քաղաքականությանը: Հիմնադրամն իրավասու է իր հայեցողությամբ ժամանակ առ ժամանակ փոփոխել Օգտագործման պայմանները` Կայքում տեղադրելով նման փոփոխությունների մասին հայտարարություն և նշելով վերջին փոփոխությունների ամսաթիվը: Շարունակելով օգտագործել Կայքը նման փոփոխություններից հետո՝ Դուք ընդունում և համաձայնում եք փոփոխված Օգտագործման պայմաններին: Նվիրաբերության կատարմամբ Դուք համաձայնում եք, որ նվիրաբերած գումարներն անցնում են Հիմնադրամի տնօրինման ներքո՝համաձայն հիմնադրամի կանոնադրությանը։Այն դեպքում, երբ նվիրատվությունը կատարվում է առանց որևէ նախագծի կամ կատեգորիայի նշման, նվիրաբերված միջոցներն ընդգրկվում են Հիմնադրամի ընդհանուր բյուջեում։ Կայքի միջոցով, որպես նվիրատվություն կամ նվիրաբերություն, դրամական փոխանցումներ կատարելու ընթացքում առաջացած խնդիրների դեպքում անհրաժեշտ է ուղարկել նամակ՝info@yourchildinarmenia.com էլ. հասցեին՝ նկարագրելով խնդրի էությունը և նշելով Ձեր կոնտակտային տվյալները՝ խնդիրն առաջանալու պահից ավելի կոնկրետ ՝ Նամակն ստանալու պահից՝ 5 աշխատանքային օրում Հիմնադրամի մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ: