Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» կարգավորում է մեր «Քո երեխան Հայաստանում》Ծնելիության Խթանման համահայկական հիմնադրամի՝ yourchildinarmenia.com կայքի կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործումը, այն նկարագրում է, թե մենք ինչ տեղեկություններ ենք օգտագործում և պահում Ձեր մասին և օգնում է Ձեզ հասկանալ ձեր իրավունքները՝ կայքն օգտագործելու առնչությամբ: Ձեր անձնական տվյալները հավաքագրվում և մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն։ Տվյալների գաղտնիություն Մեզ տրամադրած Ձեր տեղեկությունները համարվում են գաղտնի և կարող են տրամադրվել միայն «Քո երեխան Հայաստանում» հիմնադրամի գործընկերությանը, եթե այլ բան նախատեսված չէ։ Դուք համաձայնում եք, որ Ձեր անունը նվիրատվության առնչությամբ կարող է տեղադրվել և հրապարակվել մեր կայքում՝ որպես դոնոր, եթե չեք նշել, որ ցանկանում եք մնալ անանուն ։ Անձնական տվյալները հավաքագրելու նպատակները Մենք հավաքագրում ենք Ձեր անձնական տեղեկությունները մեր կայքի աշխատանքը հնարավոր դարձնելու և Ձեր կողմից մեր կայքի օգտագործումը հարմարավետ և ապահով դարձնելու նպատակով: Սույնով Դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տվյալները բացառապես հետևյալ նպատակներով՝ ա) Կայքի բնականոն շահագործում, բ) Ձեր կողմից կատարված նվիրատվությունների ընդունում, դրանց հետ կապված համապատասխան տեղեկությունների տրամադրում, գ) մեր կայքի աշխատանքի, ինչպես նաև մեր գործունեության որակի գնահատում և բարելավում, դ) հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով անհրաժեշտության դեպքում տեղեկությունների ճշտում կամ հաղորդում, ե) նորությունների ուղարկում, եթե բաժանորդագրված եք մեր պարբերական նամակներին (Դուք կարող եք ցանկացած պահի հրաժարվել բաժանորդագրությունից՝ նամակի ստորին հատվածում տեղադրված հղման միջոցով) Կապ Այս Գաղտնիության քաղաքականության, ինչպես նաև Ձեր առնչությամբ մեր կողմից օգտագործվող անձնական տեղեկությունների հետ հարցերի դեպքում՝ կարող եք կապ հաստատել մեզ հետ info@yourchildinarmenia.com էլ. հասցեով, +37477 05 00 22 հեռախոսահամարով և Արգիշտի 7 Երեւան, հասցեով։